Իշող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր հրաժարականի մասին գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Տեղեկությունը «Ազատությանը» հաստատեց խորհրդարանի ղեկավարի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:
Թորոսյանն առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահն է: «Ազատության» տեղեկություններով՝ նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կնշանակվի:
ԱԺ կանոնակարգ օրենքով՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: