Մատչելիության հղումներ

«Սա Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից է». թուրք նախարարը՝ կառուցվող երկաթգծի մասին


«Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ մենք ձեռնարկում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ երկաթգծի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Թուրք նախարարը համոզմունք է հայտնել, թե «Զանգեզուրի միջանցքը կամրապնդի» տնտեսական համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղության զարգացմանը։

«Բոլոր երկրների համար, հատկապես նրանց համար, ովքեր մասնաբաժին ունեն Միջին միջանցքում, սկսվում է միջազգային առևտրի ոսկեդարը», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։

224 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը, որը Թուրքիան կկապի Ադրբեջանի հետ՝ միացնելով Նախիջևանը Ադրբեջանի մյուս շրջանների հետ, նախատեսվում է շահագործման հանձնել 2029 թվականին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG