Մատչելիության հղումներ

Բելառուսը պատրաստվում է ավելացնել հրթիռների արտադրությունը


Բելառուսը պատրաստվում է ավելացնել հրթիռների արտադրությունը, այդ թվում՝ դիտարկում է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը միջուկային մարտագլխիկներով համալրելու հնարավորությունը, հայտարարել է Պետական անվտանգության խորհրդի ղեկավարը։

Ալեքսանդր Վոլֆովիչը նշել է, որ Բելառուսը նաև ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է սեփական զինարտադրության մեջ ինտեգրել ռուսական գերձայնային «Օրեշնիկ» հրթիռների տեխնոլոգիան։

Երեկ Բելառուսը նաև Իրանի հետ կնքեց պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համաձայնագիր՝այդ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մինսկ կատարած այցի ընթացքում։

Ավելի վաղ՝ այս տարվա հունվարին, Փեզեշքիանը նաև Ռուսաստանի նախագահի հետ էր ստորագրել ռազմավարական համագործակցության պայմանագիր։

XS
SM
MD
LG