Մատչելիության հղումներ

Զինված հարձակման հետևանքով Իրանում առնվազն 5 ոստիկան է սպանվել


Իրան, ոստիկանություն, արխիվ
Իրան, ոստիկանություն, արխիվ

Այսօր Իրանի հարավ-արևելքում առնվազն հինգ ոստիկան է սպանվել՝ անհայտ անձանց կողմից ոստիկանական պարեկային մեքենաների վրա զինված հարձակման հետևանքով, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իրանի հարավ-արևելքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում՝ սուննի զինյալների և անջատողականների միջև․ վերջիններս պնդում են, որ պայքարում են ավելի շատ իրավունքների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG