Իսրայելական բանակը հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա

Իսրայելական բանակը հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա։ Այս մասին օգոստոսի 20-ի երեկոյան հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ, գեներալ Էֆի Դեֆրինը։

Նրա խոսքով՝ IDF ստորաբաժանումներն արդեն վերահսկում են քաղաքի ծայրամասերը։ Առաջիկայում գործողությանը կմիանան լրացուցիչ ուժեր։ «Քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար IDF-ը կզգուշացնի քաղաքացիական բնակչությանը և թույլ կտա նրանց տարհանվել», - ասել է նա։

Դեֆրինը հավելել է. - «Մենք շարունակում ենք օգնություն տրամադրել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը և ընդլայնում ենք այն։ Կստեղծվեն լրացուցիչ օգնության բաշխման կենտրոններ։ Այս մոտեցումը կնվազեցնի բնակչության կախվածությունը «Համաս»-ից»:

Իսրայելի բանակն ավելի վաղ հայտարարել է Գազայի հատվածում նոր հարձակողական պլանը հաստատելու մասին, որով նախատեսված է վերահսկողության տակ վերցնել պաղեստինյան անկլավը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը հայտարարում է Գազայի հատվածում նոր հարձակողական պլանը հաստատելու մասին