«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը», - ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ Քելբաջարում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք, ատելի Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Իրականում այն անգործություն էր ցուցաբերում և չէր կարող գործել։ Սակայն իրավաբանորեն այն գոյություն ուներ, և հիմա նրա վերջը մոտենում է», - ասել է Ալիևը։
Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի լուծարում, TRIPP հաղորդակցության ծրագիր. ինչ է նախատեսում հռչակագիրը