Ձերբակալվել է քաղաքաշինության նախկին նախարար (2007-2012թթ.), ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին՝ հայտարարելով իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։
Թե ով է մյուս անձը, հատկապես ինչ գործի շրջանակներում են այս ձերբակալությունները, այս պահին իրավապահ կառույցը փակագծեր չի բացում: