Երևանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նա հանդիպում է հայաստանցի պաշտոնյաների հետ:
Օվերչուկը դեռ անցած շաբաթ էր հայտնել , որ Երևան կայցելի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու «որոշ նրբություններ, որոնք կապված են նախ և առաջ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ»։
ՌԴ փոխվարչապետը հայտարարել էր նաև, որ Մոսկվան աջակցում է Երևանին Բաքվի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երևանն անհրաժեշտ է համարում: