Պուտինն ու Զելենսկին հանդիպման կազմակերպման գործընթացում են. Թրամփ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով հանդիպում կազմակերպելու գործընթացի մեջ են։

«Նրանք կազմակերպման գործընթացում են», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ պատերազմում «սպանությունները» պետք է դադարեն։

Վլադիմիր Զելենսկիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և եվրոպական 5 այլ երկրների առաջնորդների հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը Մոսկվա է զանգահարել և, ինչպես հայտնել է, սկսել զբաղվել Պուտին-Զելենսկի հանդիպման կազմակերպման հարցերով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի-Պուտին հանդիպում կլինի՞