Այսօր Իրանի հարավ-արևելքում առնվազն հինգ ոստիկան է սպանվել՝ անհայտ անձանց կողմից ոստիկանական պարեկային մեքենաների վրա զինված հարձակման հետևանքով, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Իրանի հարավ-արևելքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում՝ սուննի զինյալների և անջատողականների միջև․ վերջիններս պնդում են, որ պայքարում են ավելի շատ իրավունքների համար։